«ԲԻԶՆԵՍ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

«ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎԱՅՐ»

Յուրաքանչյուր զարգացող երկրի սոցիալական և տնտեսական զարգացման գործընթացների ապահովման երաշխիքներից է որակյալ կրթական համակարգի առկայությունը:

Մեր մասին

«Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամ

Յուրաքանչյուր զարգացող երկրի սոցիալական և տնտեսական զարգացման գործընթացների ապահովման երաշխիքներից է որակյալ կրթական համակարգի առկայությունը: Միջին մասնագիտական կրթության ոլորտը հանդիսանում է ՀՀ հանրակրթական համակարգի անբաժան և կարևոր մաս, որն ուղղված է հայաստանյան աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության ապահովմանը: Միաժամանակ, մասնագիտական կրթությունն ուղղված է սերունդների պատմական ժառանգության պահպանմանը, ազգային մշակույթի և ավանդույթների տարածմանն ու զարգացմանը: «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) ոչ առևտրային կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանում կրթության ոլորտի զարգացմանբ ու բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև մասնագիտական կրթության համապատասխանեցմանը աշխատաշուկայի պահանջներին: Վերը նշված նպատակներն իրագործելու համար Հիմնադրամը համատեղ ծրագրեր և բազմաթիվ միջոցառումներ է իրականացնում, համագործակցելով տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների հետ: 2018 թվականից ի վեր Հիմնադրամի կողմից իրականացվող գործունեությունն ուղղված է ՀՀ կրթական համակարգի շարունակական զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանն աջակցմանը, առաջադեմ միջազգային փորձի վրա հիմնված նորարարական կրթական մոդելների և մեխանիզմների մշակմանն ու ներդրմանը, ինչպես նաև մասնագիտական ուսուցման արդյունքահեն գործընթացին նպաստելու ապահովմանը: Զարգացման նշված գործընթացների իրագործումն անհնարին կլիներ առանց մեր գործընկերների՝ պետական կառույցների, հասարակական, միջազգային և օտարերկյա կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, գործարարների, ՄԿՈՒ հաստատությունների, որոնց հետ Հիմնադրամը նախատեսում է ընդլայնել համագործակցության շրջանակները:

Մեր նպատակները

«Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամ

Գործարարների և կրթական հաստատությունների միջև համագործակցության ձևավորումն ու խթանումը,

Կրթական համակարգում գործարար հատվածի ներգրավվածության խրախուսումը,

Կրթական հաստատությունից դեպի աշխատաշուկա անցման նախապատրաստման կազմակերպումը,

Երիտասարդների (ուսանողների/դպրոցականների) մասնագիտական կողմնորոշմանն ու դեպի աշխատաշուկա ուղղորդմանն աջակցությունը,

Իրականացնել ծրագրեր ուղղված կարիերայի կողմնորոշմանը, մասնագիտական կրթության կատարելագործմանը

.Ստեղծել համապետական և տարածաշրջանային համագործակցություն դպրոցների, կազմակերպությունների, գործատուների, աշխատանքի տեղավորման գործակալությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, նախարարությունների և այլ գործընկերների միջև

Զարգացնել դեռահասների միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ունակությունները

Մշակել հայեցակարգեր, ռազմավարություններ և լուծումներ արդի մարտահրավերների պայմաններում դպրոցի ու տնտեսության միջև կամուրջներ ձևավորելու, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման, մասնագիտական կրթության որակի ապահովման համար

Ծրագրի շրջանակներում սահմանված են 4 հիմնական ուղղություններ․

«Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամ


ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ/ՄՈՆԻԹՈՐԻՆԳ

Ստեղծվել է աշխատաշուկայի ուսումնասիրության և վերլուծության էլեկտրոնային հարթակ՝ վեբ կայք` «Աշխատաշուկայի իրավիճակի վերլուծություն-մոնիտորինգ», որը հնարավորություն է ընձեռում արդյունավետ համագործակցելու ՄԿՈւ հաստատություններին և ձեռնարկություններին, տեղեկատվություն տրամադելով աշխատաշուկայում պահանջված մասնագիտությունների, թափուր աշխատատեղերի, մասնավոր ընկերություններում պրակտիկայի տեղերի տրամադրման, ուսանողների կամ պրակտիկանտների, աշխատանք փնտրող մասնագետների վերաբերյալ և այլն: Այս ուղղությամբ ծրագիրը համախմբել է ծրագրով ընտրված տնտեսության 7 ոլորտների՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, սնունդ, տուրիզմ և սպասարկում/ծառայություններ, թեթև արդյունաբերություն/տեքստիլ, գյուղատնտեսւոյթւոն, շինարարություն, առավել ակտիվ ընկերությունների, որոնք իրենց ներդրումն են ունենում ծրագրի հաջող ընթացքի և նպատակի իրականացման համար: Մշակված համապատասխան հարցաշարի միջոցով տարին մեկ անգամ կատարվում է աշխատաշուկայի ուսումնասիրություն՝ բացահայտելու աշխատաշուկայի կարիքներն ու պահանջները մասնագիտական կադրերի և ՄԿՈւ հաստատությունների նկատմամբ: 2019 և 2020թթ․ կատարվել է ծրագրով ընտրված 7 ոլորտների 135 և 151 կազմակերպությունների հարցումներ: Հարցումների վերլուծության արդյունքում մեզ պարզ դարձավ նշված ոլորտներում գործատուների կողմից անհրաժեշտ մասնագիտական կադրերի պակասը (խոհարար, տակառագործ, տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրզմի և սպասարկման ոլորտի տարբեր մասնագետներ և այլն), ինչ էլ հնարավորություն ստեղծեց ծրագրի երկրորդ ուղղության միջոցառումների ստեղծման և իրականացման համար: Մոնիտորինգի Համակարգի դերն ու նշանակությունը՝ -աջակցում է գործատուներին և ՄԿՈւ հաստատություններին՝ աշխատաշուկայի կարիքների և պահանջների, ինչպես նաև մասնագիտական կադրերի տեսական և գործնական գիտելիքների անհամապատասխանելիության, պրակտիկայի տեղերի տրամադրման, մասնագիտական թափուր աշխատատեղերի բացահայտմանը, -նպաստում է գործատուների ներգրավմանը ՄԿՈւ ծրագրերի և չափորոշիչների մշակման գործում՝ աշխատաշուկայում մասնագիտությունների և մասնագիտական կադրերի նկատմամբ ստեղծված պահանջարկի առկա բացը նվազագույնի հասցնելու համար, -կազմակերպություններում ստեղծելու համապատասխան պրակտիկայի վայրեր՝ ՄԿՈւ հաստատությունների ուսանողների գործնական դասընթացները կազմակերպելու ընկերություններում գերմանական դուալ համակարգի օրինակով, -երիտասարդ մասնագետներին գործնական հիմնարար գիտելիքներով և հմտություններով ուղղորդելու դեպի մասնագիտական աշխատաշուկա:


ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎԱՅՐ

Ուղղության նպատակն է ՄԿՈւ հաստատությունների ուսանողների գործնական դասընթացների կամ պրակտիկաների կազմակերպումը ձեռնարկություններում՝ գերմանական դուալ համակարգի օրինակով։ Ծրագրի կողմից մշակվել է «Ձեռնարկությունը որպես ուսուցման վայր» ուղղության իրականացման համապատասխան ծրագիր (հայեցակարգ), որի հիման վրա մշակվել են կազմակերպություններում համապատասխան միջոցառումների ներդրման և իրականացման ծրագրեր: Ստեղծվել են աշակերտների և ուսուցիչների գոհունակության գնահատման հարցաշարեր՝ միջոցառման անցկացման վերաբերյալ: «ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄ։ Առաջին փուլը անկացվել է Երևանում, Արիես Քեյթրինգ ՍՊԸ- ում ( 3 սննդի մասնաճյուղեր), երկրորդ փուլը ՝ Արթ Լանչ ՍՊԸ-ի Օլիմպավան համալիրի մասնաճյուղում (38-ից ավել մասնաճյուղեր)։ Մասնակցել են 7 քոլեջների 40 ուսանողներ, տնօրեններ, վարպետ-ուսուցիչներ, ծրագրի ներկայացուցիչներ: Միջոցառմանն իր աջակցությունը ցուցաբերեց ծրագրի գործընկեր ՀՀ ԿԳ նախարարությունը: Մասնակից ՄԿՈւ հաստատություններն են․ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ, Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ, Երևանի №1 արհեստագործական պետական ուսումնարան, Երևանի №4 արհեստագործական պետական ուսումնարան, Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջ (ՊՈԱԿ), Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարան (ՊՈԱԿ), Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն հիմնադրամ Հաղթող թիմերի ուսանողները ստացան գլխավոր մրցանակը 2 շաբաթից 1 ամիս «Արիես լանչ» ՍՊԸ և «Արթ Լանչ» ՍՊԸ ճաշարանների ցանցում պրակտիկայի անցկացում («Արիես լանչ»-ի Ամերիկյան համալսարանի մասնաճյուղում, «Արթ լանչ»-ի Օլիմպավան համալիրի մասնաճյուղում, Օլիմպավան համալիրում անվճար մարզվելու և սնվելու, հանգստի հնարավորություն Ծաղկաձորում: Ինչպես նաև մյուս թիմերը խրախուսվեցին մրցանակներով՝ 1 շաբաթ «Արիես Լանչ» և «Արթ Լանչ» ընկերության ճաշարանների ճաշացանկում ուսանողների կողմից պատրաստված ամենահամեղ սննդի բաղադրատոմսի ընդգրկում և վաճառք, ինչպես նաև ուսումնարանը ներկայացնող հատուկ ցուցանակի և հեղինակ-ուսանողների նկարի տեղադրում «Արիես Լանչ» ՍՊԸ-ի ճաշարանի սրահում: Բազմաթիվ մրցանակների կողքին երկու միջոցառումների արդյունքում շուրջ 10 ուսանողներ ստացան աշխատանքի հրավեր, որը և ՄԿՈՒ-համագործակցություն ծրագրի գլխավոր նպատակներից մեկն է: Գերմանական ՄԿՈւ–համագործակցություն ծրագիրը երկրորդ փուլին մասնակցած թվով 7 ուսանողների և 1 վարպետ-ուսուցչի հնարավորություն ընձեռեց մեկ շաբաթ խոհարարական պրակտիկա անցկացնել Լեհաստանում ՝ Սկեռնևիցե մարզի Մասնագիտական քոլեջում։ Արդյունքում մեր ուսանողներն ունեցան փորձի և գիտելիքների փոխանակում, ներկայացրեցին հայկական խոհանոցն ու ճաշատեսակաները, սովորեցին հաղորդակցվել հասակակիցների հետ խոհարարկան «լեզվով»։ Հայկական խմբին սիրով հյուընկալեց նաև Հայաստանի դեսպանը Լեհաստանում և առաջարկեց ամեն տարի կազմակերպել փոխադարձ այցելություններ երկու երկրների ՄԿՈւ հաստատությունների ուսանողների համար։ Դեսպանը խոստացավ կազմակերպել հայկական ճաշատեսակաների պատրասման և հյուրընկալության օրեր հենց Սկեռնևիցեի քոլեջում։ Ստորագրվեց փոխհամաձայնության հուշագիր գերմանական ՄԿՈւ-համագործակցություն ծրագրի և Սկեռնևիցի քոլեջի միջև։


ԴՊՐՈՑԸ` ՈՐՊԵՍ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎԱՅՐ

Երրորդ ուղղությունը նպատակ ունի հաստատել համագործակցություն կրթական հաստատությունների և կազմակերպությունների՝ բիզնեսի, միջև ուսուցումն իրականացնելով հենց ուսումնական հաստատությունում։ Այլ կերպ ասած՝ այս ուղղությունով աշխատանքները նպատակ ունեն հարստացնել և կատարելագործել առկա կրթական ծրագրերը դպրոցներում և քոլեջներում՝ գործածելով դրանք ավելի կիրառական, արդյունավետ և մասնագիտական կարիերայի իմաստով՝ խոստումնալից։ Ուղղությունը կարելի է բաժանել երկու մասի՝ Ուսանողների շրջանում տեխնիկական մտածելակերպի զարգացում Ուսանողների շրջանում ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում Միջոցառումներն են. Կազմակերպվել են հրուշակագործության վարպետաց դասեր աշակերտների և ծնողների համար։ Կազմակերպվել են վարսահարդարման վարպետաց դասեր աշակերտների և ծնողների համար։ Իրականացվել են մասնագիտական կողմնորոշման միջոցառումներ աշակերտների համար Երևանում և ՀՀ մարզերում։ Կազմակերպվել է ճանաչողական այց ոլորտային արտադրության ընկերություններ «Զրույց մասնագիտության մասին» միջոցառման շրջանակներում։ Կազմակերպվել է անիմացիոն ֆիլմերի մրցույթ ՄԿՈՒ հաստատությունների ուսանողների և հանրակրթական դպրոցների աշակերտների ներգրավմամբ՝ «Միջին մասնագիտական կրթության կարևորության իմ տեսակետը» թեմայով։ Մշակվել և իրագործվել է «Պատմամշակութային հուշարձանների քարտեզագրում» ծրագիր ՀՀ Վայոց Ձորի մարզում։ Կազմակերպվել է հայ և լեհ ուսանողների միջև փորձի փոխանակման միջոցառում Լեհաստանի Սկիերնևիցե քոլեջներից մեկում՝ «Խոհարարություն» և «Գյուղատնտեսություն» մասնագիտություններով: Կազմակերպվել է գործնական դասընթաց (մրցույթ) «Զբոսաշրջություն» մասնագիտությունն ուսամնասիրող ուսանողների համար՝ դուալ կրթական ծրագրի սկզբունքների կիրառմամբ։ Կազմակերպվել է տակառագործության դասընթաց ՀՀ Վայոց Ձորի մարզում գործող ընկերությունում՝ դուալ կրթական սկզբունքների կիրառմամբ։


ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՀԱՋՈՂՎԱԾ ՓՈՐՁԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ/ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՀԱՋՈՂՎԱԾ ՓՈՐՁԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ /ՓՈԽԱՆԱԿՈՒՄ Այս ուղղության նպատակն է. ներկայացնել Ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքներն ու ձեռքբերումները՝ տարածելով Հայաստանում տվյալ ծրագրի իրագործման արդյունքում քաղած դասերն ու հաջողված փորձը բոլոր շահագրգիռ կողմերի և շահեկիցների, ինչպես նաև գործընկեր երկրների հետ։

Հայաստանի Հանրապետության նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ

Երևան Վայոց Ձոր Տավուշ Սյունիք Շիրակ Լոռի Կոտայք Գեղարքունիք Արմավիր Արարատ Արագածոտն Երևան Վայոց Ձոր Տավուշ Սյունիք Շիրակ Լոռի Կոտայք Գեղարքունիք Արմավիր Արարատ Արագածոտն

Նորություններ

Մեր հիմնադրամի վերջին նորոթյուները

Կարդալ ավելին
2021/04/05

«ԴՊՐՈՑԸ ՈՐՊԵՍ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎԱՅՐ»

Ծրագրի այս ուղղության հիմնական նպատակն է խթանել ՄԿՈւ հաստատությունների ուսանողների ու դպրոցների աշակերտների մոտ ձեռնարկատիրական և տեխնիկական մտածելակերպը, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշումը՝ տարբեր մասնագիտությունների նկատմամբ, մշակված համապատասխան միջոցառումների իրականացման միջոցով: 

Դրանց իրականացման համար ծրագրի կողմից մշակվել է համապատասխան գործողությունների ծրագիր՝ իր տարբեր և արդյունավետ միջոցառումներով:

Հատկանշական է, որ ծրագրի յուրաքանչյուր ուղղության միջոցառումները շաղկապված են միմյանց հետ և լրացնում են մեկը մյուսին՝ բարձրացնելով դրանց ազդեցության արդյունավետությունը:

 

Միջոցառումներն են.

Կազմակերպվել են հրուշակագործության վարպետաց դասեր աշակերտների և ծնողների համար։

Կազմակերպվել են վարսահարդարման վարպետաց դասեր աշակերտների և ծնողների համար։

Իրականացվել են մասնագիտական կողմնորոշման միջոցառումներ աշակերտների համար Երևանում և ՀՀ մարզերում։ 

Կազմակերպվել է ճանաչողական այց ոլորտային արտադրության ընկերություններ «Զրույց մասնագիտության մասին» միջոցառման շրջանակներում։

Կազմակերպվել է անիմացիոն ֆիլմերի մրցույթ ՄԿՈՒ հաստատությունների ուսանողների և հանրակրթական դպրոցների աշակերտների ներգրավմամբ՝ «Միջին մասնագիտական կրթության կարևորության իմ տեսակետը» թեմայով։

Մշակվել և իրագործվել է «Պատմամշակութային հուշարձանների քարտեզագրում» ծրագիր ՀՀ Վայոց Ձորի մարզում։ 

Կազմակերպվել է հայ և լեհ ուսանողների միջև փորձի փոխանակման միջոցառում Լեհաստանի Սկիերնևիցե քոլեջներից մեկում՝ «Խոհարարություն» և «Գյուղատնտեսություն» մասնագիտություններով: 

Կազմակերպվել է գործնական դասընթաց (մրցույթ) «Զբոսաշրջություն» մասնագիտությունն ուսամնասիրող ուսանողների համար՝ դուալ կրթական ծրագրի սկզբունքների կիրառմամբ։ 

Կազմակերպվել է տակառագործության դասընթաց ՀՀ Վայոց Ձորի մարզում գործող ընկերությունում՝ դուալ կրթական  սկզբունքների կիրառմամբ։

by: Bep 1
2021/03/29

ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՀԱՋՈՂՎԱԾ ՓՈՐՁԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ /ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

Այս ուղղության նպատակն է. ներկայացնել Ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքներն ու ձեռքբերումները՝ տարածելով Հայաստանում տվյալ ծրագրի իրագործման արդյունքում քաղած դասերն ու հաջողված փորձը բոլոր շահագրգիռ կողմերի և շահեկիցների, ինչպես նաև գործընկեր երկրների հետ։

  • Կազմակերպվել են տեղական և միջազգային կոնֆերանսներ՝ ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքերի արդյունքների և հաջողված փորձի ներկայացման նպատակով։
  • Ներդրվել է (multiply) Հայաստանում «Աշակերտական/ուսանողական ընկերություն» կրթական մոդելը՝ գերմանական հաջողված փորձի հիման վրա։  
  • Մշակվել և իրագործվել է Հայաստանում «Խոհարարական մրցույթ» միջոցառման մոդելը՝ ապահովելով դրա հետագա ներդրումը (multiply) Վրաստանում։ 
  • Ստեղծվել է «ԴպրոցՏնտեսություն» ցանցը Հայաստանում։
  • Կազմակերպվել են բազմաթիվ աշխատաժողովներ, կլոր սեղան-քննարկումներ/հանդիպումներ։
  • Հրապարակվել են հոդվածներ տեղական ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում, ինչպես նաև տպագրվել են տեղեկատվական և գովազդային նյութեր (բրոշյուրներ, ձեռնարկներ)։
  • Մշակվել և տպագրվել են մեթոդական և ուսումնաօժանդակ ուղեցույցեր «Տակառագործություն» և «Դարբնագործություն» մասնագիտությունների վերաբերյալ։
  • Պատրաստվել են «Խոհարարություն» մասնագիտությունը լուսաբանող տեսանյութեր (promotional video materials):
by: Bep 1
2021/03/26

ՄԿՈւ հաստատությունների ուսանողների ու դպրոցների

Ծրագրի այս ուղղության հիմնական նպատակն է խթանել ՄԿՈւ հաստատությունների ուսանողների ու դպրոցների աշակերտների մոտ ձեռնարկատիրական և տեխնիկական մտածելակերպը, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշումը՝ տարբեր մասնագիտությունների նկատմամբ, մշակված համապատասխան միջոցառումների իրականացման միջոցով: 

Դրանց իրականացման համար ծրագրի կողմից մշակվել է համապատասխան գործողությունների ծրագիր՝ իր տարբեր և արդյունավետ միջոցառումներով:

Հատկանշական է, որ ծրագրի յուրաքանչյուր ուղղության միջոցառումները շաղկապված են միմյանց հետ և լրացնում են մեկը մյուսին՝ բարձրացնելով դրանց ազդեցության արդյունավետությունը:

 

Միջոցառումներն են.

Կազմակերպվել են հրուշակագործության վարպետաց դասեր աշակերտների և ծնողների համար։

Կազմակերպվել են վարսահարդարման վարպետաց դասեր աշակերտների և ծնողների համար։

Իրականացվել են մասնագիտական կողմնորոշման միջոցառումներ աշակերտների համար Երևանում և ՀՀ մարզերում։ 

Կազմակերպվել է ճանաչողական այց ոլորտային արտադրության ընկերություններ «Զրույց մասնագիտության մասին» միջոցառման շրջանակներում։

Կազմակերպվել է անիմացիոն ֆիլմերի մրցույթ ՄԿՈՒ հաստատությունների ուսանողների և հանրակրթական դպրոցների աշակերտների ներգրավմամբ՝ «Միջին մասնագիտական կրթության կարևորության իմ տեսակետը» թեմայով։

Մշակվել և իրագործվել է «Պատմամշակութային հուշարձանների քարտեզագրում» ծրագիր ՀՀ Վայոց Ձորի մարզում։ 

Կազմակերպվել է հայ և լեհ ուսանողների միջև փորձի փոխանակման միջոցառում Լեհաստանի Սկիերնևիցե քոլեջներից մեկում՝ «Խոհարարություն» և «Գյուղատնտեսություն» մասնագիտություններով: 

Կազմակերպվել է գործնական դասընթաց (մրցույթ) «Զբոսաշրջություն» մասնագիտությունն ուսամնասիրող ուսանողների համար՝ դուալ կրթական ծրագրի սկզբունքների կիրառմամբ։ 

Կազմակերպվել է տակառագործության դասընթաց ՀՀ Վայոց Ձորի մարզում գործող ընկերությունում՝ դուալ կրթական  սկզբունքների կիրառմամբ։

by: Bep 3

Արդյունքները

«Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամ

135 Ընկերություններ

Մոնիտորինգի համակարգ

23

Սեմինարներ, համաժողով, կլոր սեղաններ, հանդիպումներ

3 3 խումբ 3 մարզում

Դպրոցական տնտեսության աշխատանքային խմբեր

64 (80) Ընկերություններ

PD2 ուղղություն

26 Վարպետներ ներկայացուցիչները

PD2 ուղղություն

378 ուսանողներ և աշակերտներ

PD3 ուղղություն

33 ուսուցիչներ

Մոդուլի ներդրում

74 ուսուցիչներ և տնօրեններ

ուսուցիչներ և տնօրեններ Ընկերություններ

28

ToT դասընթացներ

27 Ընկերություններ ներկայացուցիչները

ToT դասընթացներ

31 ուսուցիչներ

ՄԿՈՒ ուսուցիչներ / տնօրեններ

151 Ընկերություններ

Մոնիտորինգի համակարգ

45

Սեմինարներ, համաժողով, կլոր սեղաններ, հանդիպումներ

3 6 խումբ 6 մարզում

Դպրոցական տնտեսության աշխատանքային խմբեր

117 (95)Ընկերություններ

PD2 ուղղություն

48 Վարպետներ ներկայացուցիչները

PD2 ուղղություն

409 ուսանողներ և աշակերտներ

PD3 ուղղություն

64 ուսուցիչներ

Մոդուլի ներդրում

260 ուսուցիչներ և տնօրեններ

ուսուցիչներ և տնօրեններ Ընկերություններ

40

ToT դասընթացներ

92 Ընկերություններ ներկայացուցիչները

ToT դասընթացներ

203 ուսուցիչներ

ՄԿՈՒ ուսուցիչներ / տնօրեններ

58 Ընկերություններ

Մոնիտորինգի համակարգ

10

Սեմինարներ, համաժողով, կլոր սեղաններ, հանդիպումներ

188 ուսանողներ և աշակերտներ

PD3 ուղղություն

17 ուսուցիչներ

Մոդուլի ներդրում

61 ուսուցիչներ և տնօրեններ

ուսուցիչներ և տնօրեններ Ընկերություններ

Գործընկերներ

«Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամ

կարծիքները

«Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամ

sfsdf

sdfsdf


dfsdfsdf

sdfsdfsdf


»
«

Հետադարձ կապ

«Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամ



Ընկերության հասցե
  • ՀՀ, ք․Երևան, 0009,
    Աբովյան 34, գրասենյակ 7
  • Հեռախոս: (+374) 11528112
  • էլ. հասցե: info@bep.am
Get in Touch