Սույն թվականի հոկտեմբերի 15-ին, «Բիզնես և Կրթություն Գործընկերություն» հիմնադրամը (ԲԿԳ) Գերմանական «Մասնագիտական Կրթություն և Ուսուցում (ՄԿՈւ)-Համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում կազմակերպեց վարպետաց դաս «Կարա Սիլվեր» արծաթից պատրաստված հեղինակային աշխատանքների մասնագիտացված սրահ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Ոսկերչություն» մասնագիտության ուսանողների համար։ Վարպետաց դասընթացը վարեց սրահի հիմնադիր, ոսկերիչ Կարա Ավետիսյանը։
Սրահը Հայաստանում արծաթից պատրաստված հեղինակային աշխատանքների միակ մասնագիտացված սրահն է` թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, էմալի, կաշվի, ոսկորի, փայտի համադրությամբ:
Այցի նպատակն է խթանել երիտասարդների շրջանում ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը, ծանոթացնել մասնագիտական դժվարությունների, հնարավորությունների, մարտահրավերների, հեռանկարների և նրբությունների հետ։
Գերմանական ՄԿՈՒ-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, «Բիզնես և Կրթություն Գործընկերություն» Հիմնադրամի ու Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի համագործակցությամբ կազմակերպվեց է «Մեղվապահություն և մեղվաբուծություն» վերնագրով դասընթացների շարքը։
Դասընթացների նպատակն է խթանել երիտասարդների շրջանում ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը, հնարավորություն ստեղծել ծանոթանալու մեղրի ստացման ողջ գործընթացի, մեղվապահի մասնագիտության, աշխատանքի նրբությունների, ինչպես նաև վաճառքի մարքեթինգային առանձնահատկությունների հետ, նպաստելով «Աշակերտական/Ուսանողական Ընկերությունների» ստեղծմանը։
Self-education Platform/ինքնակրթման հարթակ ՀԿ-ը «Բիզնես և Կրթություն Գործընկերություն» հիմնադրամի հետ համատեղ սեպտեմբերի 11-ին կազմակերպեց տեսական և պրակտիկ դասընթաց Գյումրիում հայտնի լուսանկարիչ Սուրեն Մանվելյանի հետ։