info@bep.am   (+374) 11528112

 Նորություններ

 Գլխավոր / Նորություններ

«ԴՊՐՈՑԸ ՈՐՊԵՍ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎԱՅՐ»

Ծրագրի այս ուղղության հիմնական նպատակն է խթանել ՄԿՈւ հաստատությունների ուսանողների ու դպրոցների աշակերտների մոտ ձեռնարկատիրական և տեխնիկական մտածելակերպը, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշումը՝ տարբեր մասնագիտությունների նկատմամբ, մշակված համապատասխան միջոցառումների իրականացման միջոցով: 

Դրանց իրականացման համար ծրագրի կողմից մշակվել է համապատասխան գործողությունների ծրագիր՝ իր տարբեր և արդյունավետ միջոցառումներով:

Հատկանշական է, որ ծրագրի յուրաքանչյուր ուղղության միջոցառումները շաղկապված են միմյանց հետ և լրացնում են մեկը մյուսին՝ բարձրացնելով դրանց ազդեցության արդյունավետությունը:

 

Միջոցառումներն են.

Կազմակերպվել են հրուշակագործության վարպետաց դասեր աշակերտների և ծնողների համար։

Կազմակերպվել են վարսահարդարման վարպետաց դասեր աշակերտների և ծնողների համար։

Իրականացվել են մասնագիտական կողմնորոշման միջոցառումներ աշակերտների համար Երևանում և ՀՀ մարզերում։ 

Կազմակերպվել է ճանաչողական այց ոլորտային արտադրության ընկերություններ «Զրույց մասնագիտության մասին» միջոցառման շրջանակներում։

Կազմակերպվել է անիմացիոն ֆիլմերի մրցույթ ՄԿՈՒ հաստատությունների ուսանողների և հանրակրթական դպրոցների աշակերտների ներգրավմամբ՝ «Միջին մասնագիտական կրթության կարևորության իմ տեսակետը» թեմայով։

Մշակվել և իրագործվել է «Պատմամշակութային հուշարձանների քարտեզագրում» ծրագիր ՀՀ Վայոց Ձորի մարզում։ 

Կազմակերպվել է հայ և լեհ ուսանողների միջև փորձի փոխանակման միջոցառում Լեհաստանի Սկիերնևիցե քոլեջներից մեկում՝ «Խոհարարություն» և «Գյուղատնտեսություն» մասնագիտություններով: 

Կազմակերպվել է գործնական դասընթաց (մրցույթ) «Զբոսաշրջություն» մասնագիտությունն ուսամնասիրող ուսանողների համար՝ դուալ կրթական ծրագրի սկզբունքների կիրառմամբ։ 

Կազմակերպվել է տակառագործության դասընթաց ՀՀ Վայոց Ձորի մարզում գործող ընկերությունում՝ դուալ կրթական  սկզբունքների կիրառմամբ։

Մեկնաբանություններ
Areg - 2021/04/06

testing comment 2

Պատասխանել
Թողնել մեկնաբանություն