«ՀԱՄԵՂ, ԱՌՈՂՋ, ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՍՆՈՒՆԴ» Խորագրով Խոհարարական Գրքի Ստեղծման Մրցույթ
«Գերմանական ՄԿՈՒ-համագործակցություն Հարավային Կովկասում » ծրագրի շրջանակներում, 2021թ․ին ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ ձեռնարկվեց խոհարարական գրքի ստեղծման մրցույթ՝ «Համեղ, առողջ, յուրահատուկ և անվտանգ սնունդ» խորագրով՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների ուսանողների շրջանում։
Մրցույթին մասնակցած ՄԿՈւ հաստատություններն են՝
1. Արարատի պետական քոլեջ
2. Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ
3. Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան
4. Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ
5. Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ
6. Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան
7. Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ
8. Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի քոլեջ
Գերմանիայի Դաշնության «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)–համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Ուտե Ֆոկը ողջունեց մրցույթին մասնակից երիտասարդներին և մաղթեց նրանց բազում հաջողություններ խոհարարության բնագավառում։
Թողնել մեկնաբանություն