«ՄԵՂՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ»
Գերմանական ՄԿՈՒ-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, «Բիզնես և Կրթություն Գործընկերություն» Հիմնադրամի ու Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի համագործակցությամբ կազմակերպվեց է «Մեղվապահություն և մեղվաբուծություն» վերնագրով դասընթացների շարքը։
Դասընթացները տեղի են ունեցել՝
-
Բերդի բազմագործառութային պետական քոլեջում,
-
Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում,
-
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում,
-
Պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում:
Դասընթացների նպատակն է խթանել երիտասարդների շրջանում ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը, հնարավորություն ստեղծել ծանոթանալու մեղրի ստացման ողջ գործընթացի, մեղվապահի մասնագիտության, աշխատանքի նրբությունների, ինչպես նաև վաճառքի մարքեթինգային առանձնահատկությունների հետ, նպաստելով «Աշակերտական/Ուսանողական Ընկերությունների» ստեղծմանը։
Թողնել մեկնաբանություն