info@bep.am   (+374) 11528112

 Նորություններ

 Գլխավոր / Նորություններ

Արծաթյա զարդերի պատրաստման վարպետաց դաս

Սույն թվականի հոկտեմբերի 15-ին, «Բիզնես և Կրթություն Գործընկերություն» հիմնադրամը (ԲԿԳ) Գերմանական «Մասնագիտական Կրթություն և Ուսուցում (ՄԿՈւ)-Համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում կազմակերպեց վարպետաց դաս «Կարա Սիլվեր» արծաթից պատրաստված հեղինակային աշխատանքների մասնագիտացված սրահ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Ոսկերչություն» մասնագիտության ուսանողների համար։ Վարպետաց դասընթացը վարեց սրահի հիմնադիր, ոսկերիչ Կարա Ավետիսյանը։

Սրահը Հայաստանում արծաթից պատրաստված հեղինակային աշխատանքների միակ մասնագիտացված սրահն է` թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, էմալի, կաշվի, ոսկորի, փայտի համադրությամբ:

Այցի նպատակն է խթանել երիտասարդների շրջանում ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը, ծանոթացնել մասնագիտական դժվարությունների, հնարավորությունների, մարտահրավերների, հեռանկարների և նրբությունների հետ։

Մեկնաբանություններ
Թողնել մեկնաբանություն