info@bep.am   (+374) 11528112

 Նորություններ

 Գլխավոր / Նորություններ

Վերապատրաստողների վերապատրաստում

«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) ու «Բիզնես և կրթություն գործընկերություն» (ԲԿԳ) հիմնադրամի համագործակցությամբ՝ գերմանական Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում իրականացված փորձի հիման վրա անցկացվել են վերապատրաստման դասընթացներ` 2021թ. հոկտեմբերի 12-ից 14-ը Շիրակի մարզի քաղաք Գյումրիում և հոկտեմբերի 18-ից 28-ը՝ Երևանում։
 
Թիրախային խմբեր են հանդիսացել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների կառավարման խորհրդի անդամները և ԿԳՄՍՆ աշխատակազմի և առանձնացված ստորաբաժանումների, ՄԿՈՒԶԱԿ-ի, ՄԿՈՒ համակարգին առնչվող աշխատակիցները (ՄԿՈՒԶԱԿ և նախարարություն)։

Մեկնաբանություններ
Թողնել մեկնաբանություն