info@bep.am   (+374) 11528112

 Նորություններ

 Գլխավոր / Նորություններ

Վերապատրաստման դասընթաց՝ «Աշխատանքի անվտանգություն և Առողջություն» թեմայով:

«Բիզնես և կրթություն - գործընկերություն» հիմնադրամը «Մասնագիտական կրթություն և ուսուցում - համագործակցություն» («ՄԿՈւ - համագործակցություն») ծրագրի շրջանակներում 2022 թվականի հունվարի 18-ից 21-ը իրականացրեց ՄԿՈւ հաստատությունների տնօրենների և գործատուների վերապատրաստման դասընթաց՝ «Աշխատանքի անվտանգություն և Առողջություն» թեմայով:
 
Նպատակներից է՝ ծրագրի ընթացքում ստացած գիտելիքների կիրառումը կրթական հաստատություններում և ձեռնարկություններում աշխատանքի անվտանգության և առողջության ապահովման կրթական գործընթացի բարելավումը՝ համագործակցելով գործատուների հետ և ներգրավելով նրանց կրթական ծրագրերի մշակման գործընթացին, արդյունքում՝ համապատասխանեցնելով կրթական հաստատություններում ստացած գիտելիքներն ու ունակությունները ձեռնարկություններում առկա և պահանջվող աշխատանքային պայմաններին:
 
Վերապատրաստման շրջանակներում մասնակիցներն այցելեցին «Դառգետ» գործարան, որտեղ նրանք ծանոթացան գարեջրի պատրաստման տեխնոլոգիաների ընդհանուր գործընթացին, ինչպես նաև աշխատավայրում անվտանգության և առողջության պահպանման կանոններին։
 
 
Դասընթացը վարեց Գերմանիայի Դաշնության (ԳԴ) փորձագետ պարոն Բարթելսը, վերապատրաստմանը մասնակցել է նաև ԳԴ Ծրագրի ղեկավար տիկին Ֆոկը:

Մեկնաբանություններ
Թողնել մեկնաբանություն