info@bep.am   (+374) 11528112

 Նորություններ

 Գլխավոր / Նորություններ

«Կարողությունների զարգացում, նախագծերի մշակման և ձևավորման փորձը» խորագրով վերապատրաստման դասընթաց

Ս.թ. մայիսի 19-ին «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի հետ համատեղ, գերմանական «ՄԿՈՒ - համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում իրականացրեց «Կարողությունների զարգացում, նախագծերի մշակման և ձևավորման փորձը» խորագրով վերապատրաստման դասընթաց՝ Լոռու մարզի 11 ՄԿՈՒ հաստությունների ներկայացուցիչների համար՝ Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում:
 
Возможно, это изображение 4 человека, люди стоят и текст «BEP Business & Education Partnership» Возможно, это изображение 7 человек, люди сидят и текст «BER Business & Education Partnership» Возможно, это изображение 1 человек, стоит и в помещении
Վերապատրաստման դասընթացին Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ծրագրերի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց ՄԿՈՒ զարգացման հնարավորությունները Էրազմուս+ ծրագրի միջոցով:
«Բիզնես և Կրթություն Գործընկերություն» Հիմնադրամի հիմնադիր, նախագահ «ՄԿՈՒ - համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Մարինե Ժամկոչյանը ներկայացրեց Հայաստանում գերմանական հաջողված մոդելով ներդրված «Աշակերտական/Ուսանողական Ընկերությունները»՝ «Գաղափարից մինչև հայտադիմումի ներկայացում» թեմայի շրջանակներում:

Մեկնաբանություններ
Թողնել մեկնաբանություն