info@bep.am   (+374) 11528112

 Նորություններ

 Գլխավոր / Նորություններ

«Պատմամշակութային զբոսաշրջության զարգացման որոշ մասնագիտությունների հիմունքներին ծանոթացում» միջոցառում/մոդուլ

Սույն թվականի մայիսի 11-ին, «Բիզնես և Կրթություն Գործընկերություն» հիմնադրամը (ԲԿԳ) Գերմանական «Մասնագիտական Կրթություն և Ուսուցում (ՄԿՈւ)-Համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում կազմակերպեց «Պատմամշակութային զբոսաշրջության զարգացման որոշ մասնագիտությունների հիմունքներին ծանոթացում» միջոցառում/մոդուլ Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի, Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի, ուսանողների և Երևանի Մ. Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոցի աշակերտների համար:
 
Возможно, это изображение 9 человек, люди стоят, обувь и на открытом воздухе Возможно, это изображение 3 человека, на открытом воздухе и текст «BEH»
Միջոցառումն իրականացվեց քվեստ ձևաչափով՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:
 
Այցի նպատակն էր խթանել երիտասարդների շրջանում ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը, ծանոթացնել մասնագիտության հնարավորությունների, մարտահրավերների, հեռանկարների և նրբությունների հետ։

Մեկնաբանություններ
Թողնել մեկնաբանություն