info@bep.am   (+374) 11528112

 Նորություններ

 Գլխավոր / Նորություններ

«Ամառային ճամբար / բիզնես դպրոց» 2022

Ս.թ. հուլիսի 05-11-ը, Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում «Բիզնես և Կրթություն Գործընկերություն» Հիմնադրամի (ԲԿԳ հիմնադրամ) և «Բիզնես և Կրթություն» Ասոցիացիա ՀԿ-ի կողմից, իրականացվեց «Ամառային ճամբար/բիզնես դպրոց 2022» ծրագիրը, որը նպատակ ուներ.
 
Возможно, это изображение 16 человек, люди стоят, на открытом воздухе и текст «BE Business & Education Partnership» Возможно, это изображение 5 человек и люди стоят Возможно, это изображение 3 человека, люди стоят, дерево и на открытом воздухе
 
- Համախմբել Երևանի և մարզերի աշակերտներին և ուսանողներին, նրանց բերել մասնագիտական երկխոսության դաշտ,
- Նպաստել աշակերտների և ուսանողների մասնագիտական կողմնորոշմանն ու դեպի աշխատաշուկա ուղղորդմանը,
- Ամրապնդել նրանց գիտելիքներն ու կարողությունները գործարար ոլորտում և աջակցել հետագա համագործակցության և գործարար կապերի զարգացմանը,
- Հնարավորություն ընձեռել աշակերտների և ուսանողների միջև ստեղծելու սերտ աշխատանքային մթնոլորտ՝ հետագա համագործակցություն ապահովելու նպատակով,
- Իրականացնել փորձի փոխանակում,
- Կազմակերպել քննարկումներ ԱՀՈւ տարբեր ձևերի՝ «Աշակերտական/ուսանողական ընկերությունների», դուալ կրթության, աշկերտության վերաբերյալ, ինչպես նաև հանդիպումներ տարբեր ոլորտային գործատուների հետ, ովքեր կվարեն վարպետաց դասեր և դասընթացներ «Աշակերտական/ուսանողական ընկերությունների» գործունեության իրականացման, փաստաթղթավորման, բիզնես պլաններ գրելու կանոնների, սոցիալական ձեռներեցության և կոորպորատիվ պատասխանատվության թեմաներով։
 
«Ամառային ճամբար/բիզնես դպրոց 2022» ծրագրին մասնակցել են աշակերտներ և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական հաստատութուններում սովորող ուսանողներ:

Մեկնաբանություններ
Թողնել մեկնաբանություն