info@bep.am   (+374) 11528112

 Նորություններ

 Գլխավոր / Նորություններ

Երևանի քաղաքապետարանի, «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի ու «Բիզնես և Կրթություն Ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է եռակողմ հուշագիր:

Սույն թվականի օգոստոսի 25-ին Երևանի քաղաքապետարանի, «Բիզնես և Կրթություն Գործընկերություն» հիմնադրամի ու «Բիզնես և Կրթություն Ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է եռակողմ հուշագիր:
Համագործակցությունը հնարավորություն կտա՝
Ստեղծել ու ձևավորել հիմնական և միջնակարգ դպրոցներում «Աշակերտական Ընկերություններ», որտեղ աշակերտները հիմնական դասաժամերից հետո կկարողանան իրենց գիտելիքներն ու հմտությունները գործնականում փորձարկել մասնագիտական նախընտրելի ուղղություններով,
Կարևորել գործարարական հմտությունները՝ հետագայում բիզնես ոլորտում գործունեություն ծավալելու համար,
Ընձեռել նախնական և միջին մասնագիտական կրթության հնարավորություն հիմնական և միջնակարգ դպրոցների աշակերտներին,
Խթանել պետություն-մասնավոր հատված երկխոսությանը,
Ձեռնարկել քայլեր կրթական հաստատությունների ուսումնամեթոդական և նյութատեխնիկական բազայի ամրապնդման,
Ձեռնարկել քայլեր աշխատաշուկայում կրթական հաստատությունների շրջանավարտների մրցունակության բարձրացման ու որակավորված մասնագետներով ապահովման ուղղությամբ:
 

Մեկնաբանություններ
Hello World! https://ht2sq2.com?hs=81008d55cd95a8971990fb508c4761e1& - 2022/11/16
Hello World! https://apel.top/go/gu4winrshe5dgoju?hs=81008d55cd95a8971990fb508c4761e1& - 2023/03/18
Թողնել մեկնաբանություն